կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատերազմը սկսելիս Ադրբեջանը հաշվի էր առել, որ 2000-2002թթ. ծնվածների թիվն ամենափոքրն է. ժողովրդագրագետ

Պատերազմը սկսելիս Ադրբեջանը հաշվի էր առել, որ 2000-2002թթ. ծնվածների թիվն ամենափոքրն է. ժողովրդագրագետ

Պատերազմը սկսելիս հակառակորդը դիտարկել է նաև մեր ժողովրդագրական խնդիրները: Այդպես է կարծում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

Aysor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ 1992-2002թթ. ծնունդների բացարձակ թվի 60 տոկոսով անկում է գրանցվել: Իսկ Արցախյան վերջին պատերզմի ժամանակ ժամկետային զինծառայողները հիմնականում 2000-2002թթ. ծնվածներին էին, որոնք ծնունդների առումով, ըստ ժողովրդագրագետի տվյալների, ամենաքիչն են:

«2000թ. եղել է 34.000 ծնունդ, 2001 և 2002թթ.՝ 32.000-ական ծնունդ: Գրանցվածների մեջ դրանք դեռևս ամենացածրն է: Նրանք զինծառայության մեջ էին: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը նաև դա է հաշվի առնել», - նշեց Մարկոսյանը:

Նա բարձրաձայնեց, որ մեր հետագա քաղաքականությունը մշակելիս հարևան երկների ժողովրդագրական խնդիրներին ու գործընթացներին լուրջ ուշադրություն պետք է դարձնել:

 

  • Կիսվել: