շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք. Արման Թաթոյան

Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք. Արման Թաթոյան

Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է՝  այս պահին` Ներքին Հանդ գյուղում:

«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները   Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:

Այցի ընթացքում տեղի են ունենալու  ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:

Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ»,-գրել է նա։

  • Կիսվել: