հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
 Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ»

Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքացիները «Փաստին» ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: 2015 թ.-ին գործարկված հարթակի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պարզելու, թե արդյո՞ք կարող է ձեռք բերել իր նախընտրելի պետհամարանիշը և ինչ գնով:

2018 թվականից հետո այս հարթակի հետ սկսեցին որոշակի խնդիրներ առաջանալ. նախ՝ ինքնին հարթակը գտնելը բավական բարդ էր, ապա սկսեցին տեխնիկական բարդություններ առաջանալ՝ կապված յուրաքանչյուր փնտրման համար հավել յալ «անվտանգային կոդի» առկայության հետ: Հիմա էլ, ահա, մոտ մեկ շաբաթ այն չի գործում:

Նշենք, որ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների աճուրդին: Խնդրի վերաբերյալ «Փաստը» դիմեց ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, որտեղից տեղեկացրեցին, որ ինտերնետային խափանումներից հետո խնդիրներ կային Ճանապարհային ոստիկանության կայքի հետ

  • Կիսվել: