երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Պաշտոնաթող չեմ, կարգալույծ չեմ. Գալստանյան

Պաշտոնաթող չեմ, կարգալույծ չեմ. Գալստանյան

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը, չնայած որ սառեցրել է հոգևոր ծառայությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
 
Նա ընդգծեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «սրբազան հայր»։
 
Լրագրողի այն հարցին, թե չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը, սրբազանն ընդգծեց, որ դա քաղաքական չէ, ազգային-ազատագրական է։
«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասաց սրբազանը։
 
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Նա խնդրել էր կաթողիկոսին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։
 
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվել են այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սկսել Տավուշի հետ սահմանի սահմանազատումը։ Տավուշից Երևան երթը գլխավորելով՝ մայիսի 9-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետին կոչ է արել հրաժարական տալ։

  • Կիսվել: