երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը ծանոթացել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը

Փաշինյանը ծանոթացել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը

Շարունակում եմ այցը Սյունիքի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:
 
Առանձնակի կարևորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման քայլերը:
 
Հանդիպեցի նաև ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը և գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

  • Կիսվել: