հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը մեկ օրով արձակուրդ է տրամադրել Անահիտ Ավանեսյանին

Փաշինյանը մեկ օրով արձակուրդ է տրամադրել Անահիտ Ավանեսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին արձակուրդ է տրամադրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին:
Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

  • Կիսվել: