Փաշինյանը հայտնել է ՀՀ-ում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ ներկայացրել է կորոնավիրուսի համաճարակի իրավիճակը աշխարհում և Հայաստանում:
՛՛2020-ի ապրիլի 16-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց ստիպված էինք երկարացնել ևս մեկ ամսով, որովհետև ճգնաժամը հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
՛՛Մինչ այժմ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 2 181 508 մարդ, մահացել է 147 337 մարդ, առողջացել՝ 552 264 մարդ՛՛,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մեր երկրին, վարչապետը նշեց, որ Հայաստանում ունեցել ենք 1201 դեպք, 402 առողջացած և ցավոք 19 մահվան դեպք:
՛՛Մահացածների միջին տարիքը 73,8 է: Բոլոր մահացածները ունեցել են ուղեկցող հիվանդություններ՛՛,-ասաց նա:
Վարչապետը նաև հավելեց. ՛՛Ապրիլի 17-ի դրությամբ բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ է 1700 մարդ, ինքնմեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: Չնայած այս տագնապալի թվերին, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական և պետական կառավարման հմակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի:
Հիվանդանոցային տեղերի մոտ կեսը գրեթե միշտ թափուր է եղել: Սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշն է, որովհետև բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվել են դեպքեր, երբ բուժման կարիք ունեցող բազմաթիվ քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում:
Մինչ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին՛՛:



