չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանն անդրադարձավ «ասֆալտին փռելուն», «սամոսուդ անելուն» և «պատերին ծեփելուն»

Փաշինյանն անդրադարձավ «ասֆալտին փռելուն», «սամոսուդ անելուն» և «պատերին ծեփելուն»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ կապված իր կիրառած արտահայտությունների հետ՝ ասֆալտին փռել, պատերին ծեփել, սամասուդ անել, ցխել և այլն, և հարց հնչեց՝ արդյոք նա չի՞ կարծում, որ նման բաները երկրի բարձրագույն իշխանությանը հարիր չեն:

Պատասխանելով այդ հարցին՝ վարչապետն ասաց, որ ոչ բոլոր արտահայտություններն է ինքը կիրառել: «Ոչ մեկը չի արդարացնում բռնության որեւէ դեպք։ Ինչը վերաբերում է բառապաշարին, տոնայնությանը եւ այլն, կարծում եմ՝ երեւի թե բոլորս էլ պետք է մտածենք, որ մթնոլորտի բարելավման համար բոլորս էլ անելիք ունենք, այդ թվում՝ ես։ Շնորհակալ եմ ձեր դիտարկման համար»,-նշեց նա:

  • Կիսվել: