հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: