Պարզվել է Դիլիջանի ոլորաններում ավտովթարից մահացած վարորդի, 13-ամյա տղայի և վիրավորների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ոբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Սարգսյանը, նա տեղում մահացել է։ Տեղում մահացել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 13-ամյա Արա Ռևազյանը։
Հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 35-ամյա Սյուզաննա Ռևազյանն ու 15-ամյա Մալենա Ռևազյանը։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փետրվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում ԱԻՆ ՓԾ 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։
Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս էին բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։