շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Պարտականությունների ոչ պատշաճ կատարման շրջանակներում վարորդներն աշխատանքից ազատվում են. Գրիգորյան

Պարտականությունների ոչ պատշաճ կատարման շրջանակներում վարորդներն աշխատանքից ազատվում են. Գրիգորյան

Պարտականությունների ոչ պատշաճ կատարման շրջանակներում վարորդներն աշխատանքից ազատվում են: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարեվերջին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվող վարորդներին հեռացնելուց հետո կրկին աշխատանքի ընդունելու մասին խոսակցություններին:

«Էնպես չէ, որ ոչ մեկի չենք ընդունել, եղել է վարորդ, որ եկել է բացատրել, որ նախաձեռնող չի եղել, մասնակցել է սոլիդարության սկզբունքով: Այդպիսի մարդկանց ետ ընդունելու դեպքեր եղել են, բայց շատ քիչ քանակով: Մեծ մասը, ովքեր ազատվել են, չեն վերականգնվել, և հընթացս լինում են դեպքեր, որ պարտականությունների ոչ պատշաճ կատարման շրջանակներում վարորդները աշխատանքից ազատվում են, և լինում է, որ աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար խրախուսվում են»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին հասարակական տրանսպորտի վարորդներն գործադուլ են արել, որի հետևանքով վարորդներ էին աշխատանքից ազատվել։

Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ 
գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու:

  • Կիսվել: