երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պարգևատրվել են մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերականգնողական աշխատանքների մասնակիցները

Պարգևատրվել են մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերականգնողական աշխատանքների մասնակիցները

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։

  • Կիսվել: