կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարեկները օգնել են ծննդաբերող կնոջը հասնել հիվանդանոց

Պարեկները օգնել են ծննդաբերող կնոջը հասնել հիվանդանոց

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես տեղեկացնում է  Shamshan.com-ը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  աշխատակիցները Բագրատունյաց փողոցում ծառայություն կատարելիս են եղել և իրենց է մոտեցել երիտասարդ մի տղա և խնդրել, որպեսզի պարեկները իրեն և իր կնոջը ուղեկցեն «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Պարեկները, իմանալով, որ կինը հղի է և անհրաժեշտ է առանց հապավելու նրան տեղափոխել հիվանդանոց, իրենց ծառայողական մեքենայով կնոջն ու ամուսնուն տեղափոխում են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները, տեսնելով կնոջը, շտապ տեղափոխում են ծնարան, ամուսնուն ու պարեկներին հայտնելով՝ բարի լուրը ,որ կինը պետք է ծննդաբերի: Ծննդկանը Երևանի բնակիչ, 24-ամյա կին է:

  • Կիսվել: