երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Պարբերաբար փորձում եմ հանրային տրանսպորտից օգտվել ու դա մղձավանջ է. Տիգրան Ավինյան

Պարբերաբար փորձում եմ հանրային տրանսպորտից օգտվել ու դա մղձավանջ է. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ պարբերաբար փորձում է հանրային տրանսպորտից օգտվել և դա մղձավանջային է:

«Մենք շարունակում ենք գնել ավտոբուսներ, քանի որ այն ավտոբուսները, որոնք կային Երևանում, բավարար չէին մայրաքաղաքը սպասարկելու համար: 237 ավտոբուս 2 օրից փուլային կերպով կհամալրեն Երևանի տրանսպորտային գծերը: Մայիսին Երևանի որոշ հատվածներում կունենանք ավտոբուսային գծեր»,-ասաց Ավինյանը՝ տեղեկացնելով, որ մեկնարկում է միասնական տոմսային համակարգի փորձարկումը, որը հնարավորություն է տալու անկանխիկ վճարումներ կատարել:

  • Կիսվել: