ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պապ, իմ թանկ բալա, մի հրաշքով հե՛տ արի հետ․ պատերազմում անհետ կորած Պապն այսօր կդառնար 22 տարեկան

Պապ, իմ թանկ բալա, մի հրաշքով հե՛տ արի հետ․ պատերազմում անհետ կորած Պապն այսօր կդառնար 22 տարեկան

44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանն այսօր կդառնար 22 տարեկան։

«Իմ հավերժ 19 տարեկան, որ մնացիր բարձունքներում Արցախյան, այսօր նշում ենք քո երկնային 22 ամյակդ։

Նշում ենք առանց քո ֆիզիկական ներկայության, առանց քո քաղցր ու վարակիչ ծիծաղի, առանց քո հոգեթովիչ երգերի, թողեցիր մեզ բախտի խորթուբորդ ճամփեքին ու ընտրեցիր մայր հայրենին։

Իմ թանկ Պապ, այս տիեզերական կարոտախտի մեջ մի փոքր մխիթարանք թողեցիր մեզ՝  կրտսեր եղբորդ, Պապի քաղցր ծիծաղն  ու մարմնից բուրող հոտը, որ շատ է նման քո հոտին։

Պապ, իմ թանկ բալա, մի հրաշքով հետ արի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում որդու ծնունդն շնորհավորել է հայրը՝ Գարիկ Այվազյանը։

  • Կիսվել: