շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օտարերկրացին իմացել է, որ մայրը մահացել է, և փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

Օտարերկրացին իմացել է, որ մայրը մահացել է, և փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմանում «Հաղթանակ» կամրջով անցնող երիտասարդ աղջիկը նկատել է, որ մի երիտասարդ տղա կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և փորձում է իրեն ցած նետել, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ աղջիկը, մոտենալով քաղաքացուն, կարողանում է հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ապա ժամանում են պարեկները, և, ի վերջո, հաջողվում է քաղաքացուն փրկել։ Նրան տեղափոխեն են Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Փրկվածը օտարերկրյա քաղաքացի է, պատճառը եղել է այն, որ ինքն այսօր տեղեկացել է, որ մայրը մահացել է, ու ինքը հուսահատվել է, որ այդ պահին իր ծնողի մոտ չէ, փորձել է ինքնասպան լինել։

  • Կիսվել: