հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին,  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյաը։

Նա մասնավորապես նշել է. «Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։ Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։

Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։

  • Կիսվել: