չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 18 մասնակցի

Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 18 մասնակցի

Ոստիկանությունը բերման է ենթարկել վաղ առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիայի 18 մասնակցի։

Ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ 

Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որը վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը:

  • Կիսվել: