երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները դրամանենգության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները դրամանենգության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Օգոստոսի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, կեղծ փողեր ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Վանաձորի Բաղրամյան փողոցի 27-ամյա մի բնակչի: Ըստ նախնական տվյալների` նա Վանաձորի Բաղրամյան և Տիգրան Մեծի փողոցների խանութներում կեղծ թղթադրամներ էր իրացրել:

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորս՝ 5000 և ինը 1000-դրամանոց կեղծ թղթադրամ: Ավելի ուշ պարզվեց, որ օգոստոսի 25-27-ը ծանոթներից մեկն էր նրան 125 հազար դրամի կեղծ թղթադրամներ տվել:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ստացվեցին, որ Վանաձորի Ջունգլիներ թաղամասում ապրող մի երիտասարդ տանը տպագրական սարքով 20.000 և 5.000 անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ է տպում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ խոսքը Վանաձորի Չուխաջյան փողոցի 27-ամյա բնակչի մասին է: Օգոստոսի 28-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին, ապա ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն և ձերբակալվեց:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: