շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանության բարեփոխումներին նվիրված քննարկմանը Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին

Ոստիկանության բարեփոխումներին նվիրված քննարկմանը Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին

Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկմանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ Այս մասին գրում է News.am-ը:

Միջոցառմանը ներկա ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը տեղից վեր կացավ և դիմելով միջոցառման բանախոսներից փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մեղադրանքներ հնչեցրեց ոստիկանության հասցեին։

Խաչատրյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։

«Պատճառները մի քանիսն են. տեղի ունեցավ հարձակում մամուլի վրա և ոստիկանությունը որևէ ձևով դրան չարձագանքեց»,-հայտարարեց նա և մի տուփ ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին։

Այնուհետև Խաչատրյանը «Stop Soros» գրությամբ պաստառներ նվիրեց բանախոսներին։

Մանրամասները դիտեք News.am-ի տեսանյութում:

  • Կիսվել: