ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանության ատեստավորման նոր համակարգ ներդնելու նախագիծն արժանացել ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը

Ոստիկանության ատեստավորման նոր համակարգ ներդնելու նախագիծն արժանացել ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը

Այսօր ոստիկանության համակարգում շատ են այնպիսի ծառայողները, որոնք 150 կամ 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում, չնայած իրենց 24-ժամյա ռեժիմով աշխատանքին, ընդ որում, եթե անգամ ասում ենք 8-ժամյա գրաֆիկ, 12 -ժամյա գրաֆիկ, քարի վրա ամրագրված չընդունենք այս թվերը, որովհետեւ ոստիկանական համակարգը անընդհատ շարժման մեջ գտնվող համակարգ է եւ ինտենսիվ ծառայություն է իրականացնում, ուստի մեր այս ծառայողների աշխատանքը պետք է պատշաճ գնահատականի արժանանա: Այս մասին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։

Ոստիկանության ատեստավորման նոր համակարգ ներդնելու նախագիծն այսօր արժանացել ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Համակարգի ներդրումը միտված է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև ոստիկանական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն:

  • Կիսվել: