ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոսկեվազում Opel-ը բախվել է խոտանված Volkswagen-ին և շրջվել․ 32-ամյա ուղևորը մահացել է․ կա վիրավոր

Ոսկեվազում Opel-ը բախվել է խոտանված Volkswagen-ին և շրջվել․ 32-ամյա ուղևորը մահացել է․ կա վիրավոր

րեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհին Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Մեժլումյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպաց երթևեկելի գոտի, բախվել ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված, չշահագործվող ու խոտանված Volkswagen մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։
 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Մեժլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Գյուլնազարյանը տեղում մահացել է։ 

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ մահացած Մ․ Գյուլնազարյանի ծննդյան օրն էր։

  • Կիսվել: