կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոսկեպարում հաստատված արցախցի երկու ընտանիք լքել է գյուղը

Ոսկեպարում հաստատված արցախցի երկու ընտանիք լքել է գյուղը

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում հաստատված արցախցի երկու ընտանիք լքել է Ոսկեպարը. պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի մասին հայտարարությունն է։

Լուրն Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։

«Երկու ընտանիք իսկապես հեռացել է, տեղափոխվել են ավելի հարմար տեղ»,- ասաց նա։

Այլ հարցերի վարչական ղեկավարը չպատասխանեց։ «Ոչ մի բան էլ չեմ ասում»,- նշեց Աղբալյանը։

  • Կիսվել: