երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոսկեհատ գյուղի սկզբնամասում 22-ամյա  վարորդը «Mercedes»-ը շրջվել դաշտամիջյան հատվածում․  վերջինս մահացել է

Ոսկեհատ գյուղի սկզբնամասում 22-ամյա վարորդը «Mercedes»-ը շրջվել դաշտամիջյան հատվածում․ վերջինս մահացել է

Օգոստոսի 17-ին, ժամը 08։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենյանին:

  • Կիսվել: