չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Որքան էլ քննադատվենք, ճիշտ ճանապարհից հետ կանգնել չենք կարող. Ավինյանը՝ ծառահատումների և սակուրաների տնկման մասին

Որքան էլ քննադատվենք, ճիշտ ճանապարհից հետ կանգնել չենք կարող. Ավինյանը՝ ծառահատումների և սակուրաների տնկման մասին

2022 թվականից Երևանն իրականացնում է մեծածավալ կանաչապատման, անտառտնկման աշխատանքներ, որոնք տասնամյակներ շարունակ չեն իրականացվել:
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով ծառահատումներին և սակուրաների տնկմանը՝ նկատեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևան քաղաքում ունենք կանաչապատման մեծ խնդիր: Մեկ շնչին ընկնող բնակչի հաշվով ունենք 4 քառակուսի կանաչ տարածք, այնինչ մինիմալ ստանադարտը 8 քառակուսի է: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի կողմից իրենց կենսունակության ավարտին գտնվող ծառերի փոխարինումն անհրաժեշտություն է: Քաղաքապետարանը հրավիրել է ոլորտի իրական մասնագետների, ովքեր աներկբա համաձայնել են, որ 70 տարեկան թեղիները որպես ծառ չեն գործում ու պետք է փոխարինվեն: Որքան էլ որ քննադատվենք, ճիշտ ճանապարհից հետ կանգնել չենք կարող»,-ասաց Ավինյանը՝ նկատելով, որ 2500 գնված ծառերից ընդամենը 150-ն է սակուրա:

  • Կիսվել: