շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Որոշվել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել

Որոշվել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

Նիստին որպես օրակարգային առաջին հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։

Զեկույցից հետո անցկացվել է հարց-պատասխան և մտքերի փոխանակություն: Քննարկման արդյունքներով Խորհուրդը որոշել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում։

Որպես օրակարգային երկրորդ հարց ներկայացվել է Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման հարցը, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը մասնավոր իրավունքի սուբյեկտներին:

Խորհուրդը որոշել է այս հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստին։

  • Կիսվել: