երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Որոշ ժամանակ անց ինքնաթիռը օդ կբարձրանա․ Քաղավիացիայի կոմիտեն՝ Թուրքիայում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին

Որոշ ժամանակ անց ինքնաթիռը օդ կբարձրանա․ Քաղավիացիայի կոմիտեն՝ Թուրքիայում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին

Որոշ ժամանակ անց Շարմ Էլ Շեյխից եկող ինքնաթիռը օդ կբարձրանա։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել, «Զվարթնոց» օդանավակայանում տեսանելիությունը 100 մետրից պակաս է եղել, նման պայմաններում թռիչք չի թույլատրվում։ Որոշ ժամանակ անց Շարմ Էլ Շեյխից եկող ինքնաթիռը նույնպես օդ կբարձրանա», -ասաց Լիլիթ Աղաբեկյանը։

Նա նշեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում էլ որոշ ժամանակով վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւանը թռիչքը սպասարկող ինքնաթիռը, որը որոշ ժամանակ առաջ օդ է բարձրացել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էին, որ Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառող վայրէջք է կատարել Թուրքիայում ` Էրզրումի օդանավակայանում։  

 

  • Կիսվել: