Որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, այդ թվում՝ Աստղիկ ԲԿ-ում մահացած քաղաքացու. նախարար
Առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները ցույց են տվել, որ որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերվել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած քաղաքացու մոտ:
Նախարարի գրառումը՝ ստորև.
Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։
Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։ Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին։



