երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»

Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»

Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զբոսաշրջիկների թվի զգալի աճ է ունեցել։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնից ավելի է կազմել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ, 70 տոկոսով ավելի է։

Սակայն նկատենք, որ զբոսաշրջիկների թվի այսպիսի աճի հիմնական պատճառը ռուս -ուկրաիանական պատերազմն է։ Այդ մասին են վկայում նաև պաշտոնական թվերը։ Բանն այն է, որ ժամանած զբոսաշրջիկների 51 տոկոսից ավելին ՌԴ քաղաքացիներ են։ Ընդ որում՝ հսկայական աճ է գրանցվել նաև ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքների ինտենսիվության մասով։ Առհասարակ, ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվն աճել է 2,1 անգամ։

Հավելենք նաև, որ այստեղ ժամանած ՌԴ քաղաքացիներից շատերն այստեղ անգամ բիզնես են հիմնել, աշխատանք գտել, կան նաև, իհարկե, ազգությամբ հայեր։ Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս։

Մայիսին ունեցել ենք զբոսաշրջիկներ նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: