հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական, ձևաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված օրգան, հեղուկ կամ որևէ հյուսվածք․ նախագիծ

Որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական, ձևաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված օրգան, հեղուկ կամ որևէ հյուսվածք․ նախագիծ

Այսուհետ ոչ բոլոր դեպքերում պարտադիր կլինի հյուսվածքաբանական, ձևաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված օրգան, հեղուկ կամ որևէ հյուսվածք: Այդ մասին նախագիծը ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ իր և Լուսինե Բադալյանի առաջարկած՝ «Բնակչության բժշկական օգնության սպասարկման օրենքի 41-րդ հոդվածում լրացում կատարելու մասին» նախագիծը ներկայացնելիս:

«41-րդ հոդվածն իմպերատիվ ասում էր, որ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան, հյուսվածք կամ հեղուկ պարտադիր ձևաբանական հետազոտության պիտի ենթարկվի, և այս իմպերատիվ նորմի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ, օրինակ, մարդու հեռացված ատամը պիտի ուղարկվեր ձևաբանական հետազոտության, 2 տարի ժամկետով պահպանվեր դա: Եվ նման օրինակները բազմաթիվ են:

Նախագծով նախատեսում ենք բացառություններ սահմանել, այսինքն՝ լիազոր մարմնին հնարավորություն ենք տալիս բացառություններ սահմանել՝ որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական, ձևաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված օրգան, հեղուկ կամ որևէ հյուսվածք»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: