երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Opel-ը բախվել է էլիտար շենքի պաշտպանիչ թիթեղներին, գովազդային պաստառին ու հայտնվել ավազի կույտի վրա

Opel-ը բախվել է էլիտար շենքի պաշտպանիչ թիթեղներին, գովազդային պաստառին ու հայտնվել ավազի կույտի վրա

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզ բնակիչ 62-ամյա Սուրիկ Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 192 հասցում կառուցվող էլիտար շենքի պաշտպանիչ թիթեղներին, գովազդային պաստառին և հայտնվել շինհրապարակում՝ ավազի կույտի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, դասակի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: