ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
«Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած

«Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած

Մայիսի 25-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած:
 
Փրկարարներն ուղևորին մոտեցրել են շտապօգնությանը և հոսանքազրկել ավտոմեքենան:
 

  • Կիսվել: