շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոմն Արսեն Իսակովի պողոտայում հարվածներ է հասցրել 58-ամյա տղամարդուն, հափշտակել փող, ՀՀ և ՌԴ անձնագրերը և բջջայինը

Ոմն Արսեն Իսակովի պողոտայում հարվածներ է հասցրել 58-ամյա տղամարդուն, հափշտակել փող, ՀՀ և ՌԴ անձնագրերը և բջջայինը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 01.41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված 58-ամյա տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ի ժամը 15.00-ին Իսակովի պողոտայում ոմն Արսեն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել է 35.000 դրամ, ՀՀ և ՌԴ անձնագրերը և բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: 43-ամյա տղամարդը Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից վագոն-տնակում հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: