ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` փորձելով մոռացության տալ պարզ ճշմարտությունը. Տեր Վահրամ

Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` փորձելով մոռացության տալ պարզ ճշմարտությունը. Տեր Վահրամ

Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը, որ ԵԿԼԵԶԻԱ նշանակում է «ժողովրդի հավաքականություն». Մնացյալը հարկ չկա մանրամասնելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվկան համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.«- Քրիստոնյան, հավատարիմ իր դավանանքին, քրիստոնյա պարտավոր է լինել ամենուր, անգամ քաղաքականության մեջ։

- «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ապագա ԱԺ պատգամավորները իրենց եկեղեցագիտությամբ «չփայլեն»։

- ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին։ Ամեն ինչ չէ, որ պրիմիտիվիզմով, ամբոխային հաճոյախոսությամբ եւ ճամարտակությամբ կարելի է առաջ տալ։ Արդյունքն արդեն ակնհայտ է։

- Ամեն մարդ ունի առաքելություն։ Հետեւաբար, փողոցում անցնող պատահական մարդ չկա, ինչպես որ թերեւս պատահական չէին նաեւ որոշ անցորդներ տարիներ առաջ։ Լավ չէ մարդկանց տեսակավորել։

- Պատգամավորներից ոմանք էլ կարճ հիշողություն ունեն, պատեհապաշտ եւ ․․․ են, եւ լավ կլինի, որ ժողովրդի մանդատով ավել-պակաս ճառելու փոխարեն հայրենիքը փրկելու իրական պատասխանատվություն, իրենց իսկ խոսքով «կարողություն եւ հասունություն» դրսեւորեն։

- ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, հայհոյանքի, վիրավորանքի եւ թշնամանքի մեջ բարիք չկա։ Իսկ հաշտությունն ու համերաշխությունն էլ չպիտի բխեն քաղաքական նպատակահարմարություններից, այլ ԲՈԼՈՐԻ կողմից պիտի կենսական նկատվեն՝ ի սեր հայրենիքի։

ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ՝ ԿԼՍԻ»։

  • Կիսվել: