կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Օգոստոսի 18-19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն

Օգոստոսի 18-19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն

Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն: Այդ մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջից:
 
Ներկայացվել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 17-20-ը (2023): Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։
 
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: