ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել, այս պահի դրությամբ մարմիններ ենք հանում․ Ոսկանյան

Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել, այս պահի դրությամբ մարմիններ ենք հանում․ Ոսկանյան

երեկ Մատաղիսից, Մարտունիից և դեպի աջ գնացող կետերից մարմիններ են հանել։ Այս մասին ՊՆ-ի մոտ անհետ կորած զինծառայողների ծնողներին հայտնեց ՊՆ Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը։

«Նոյեմբերի 12-ից սկսած հանձնաժողովը տվյալներ է տրամադրում Կարմիր խաչին, ՌԴ-ին, մերոնք առաջնագծում են։ Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել, ծնողները տեղյակ են, այս պահի դրությամբ մարմիններ ենք հանում։ Այսինքն՝ այն հանձնաժողովը, որն աշխատում է, շարունակելու է աշխատել։ Վարչապետի որոշմամբ ձևավորվելու է ավելի ընդլայնված հանձնաժողով, որն ավելացնելու է մեր ներուժը։ Գործընթացը 24 ժամ շարունակվում է», - ասաց Ոսկանյանը։

  • Կիսվել: