երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ողբերգական վթարից տուժած «ԶԻԼ»-ի վարորդի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության․ մանրամասներ

Ողբերգական վթարից տուժած «ԶԻԼ»-ի վարորդի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության․ մանրամասներ

Ողբերգական վթարից տուժած «ԶԻԼ»-ի վարորդի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնեց «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

«Մեզ մոտ մնացել է միայն «ԶԻԼ»-ի վարորդը, մյուսները տեղափոխվել են՝ «Աստղիկ» ԲԿ, 2-ը  «Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ «ԶԻԼ»-ի վարորդի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։ Կողերի, կրծոսկրերի կոտրվածք ունի, փափուկ հյուսվածքների սալջարդ»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Բժշկի խոսքով, վարորդը չի ենթարկվել վիրահատության, չի էլ սպասվում․ «Ինքն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, ոստիկաններն էլ դրսում հսկում են իրավիճակը»,- ասաց «Գյումրու» ԲԿ-ի փոխտնօրենը։

  • Կիսվել: