շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ողբերգական վթարի զոհերից 4-ը խնամիներ էին. ընտանիքի 2 որդիները ծառայության մեջ են

Ողբերգական վթարի զոհերից 4-ը խնամիներ էին. ընտանիքի 2 որդիները ծառայության մեջ են

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով մահացածներից 4 խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին: Այս մասին տեղեկացնում է Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանից:

«Այո, ամուսիններ էին, իրենց աղջկա սկեսուրի ու սկեսրայրի հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան, այսինքն՝ խնամիներով են եղել: Ծովազարդում ապրող ամուսինները՝ Բարիս Թորոսյանը ծնվել է 1973 թվականին, Անահիտ Հակոբյանը՝ 1978 թվականին: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են: Նրանց խնամիները Երեւանից էին»,- պատմեց Արամայիս Ենգոյանը:

Հիշեցնենք, որ անցած գիշեր ողբերգական վթար է տեղի ունեցել։ Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և բեռնատարը․ զոհվել է 11 քաղաքացի։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

  • Կիսվել: