երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է

Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ -65115» բեռնատարի:

Ոստիկանությունից  հայտնում են, որ վթարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 53-ամյա ուղևոր Գարուն Էլյազյանը մահացել է:

Կատարվում է քննություն:

  • Կիսվել: