հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Վեոլիա Ջրի» աշխատակիցը, որին փրկարարները դուրս են բերել հողաշերտի տակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ, որտեղ էլ մահացել է

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Վեոլիա Ջրի» աշխատակիցը, որին փրկարարները դուրս են բերել հողաշերտի տակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ, որտեղ էլ մահացել է

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 15 հասցեի մոտ խողովակաշար անցկացնելու համար հողային փորման աշխատանքներ կատարելու ժամանակ փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, և աշխատակիցը մնացել է հողաշերտի տակ։Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և Ոստիկանության Տավուշի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորենժամանել են Տավուշի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները քաղաքացուն հողաշերտի տակից դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։Քաղացու դուրսբերման աշխատանքներին մասնակցել են նաև օպերատիվորեն ժամանած Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրա վիճակը եղել է ծայրահեղ ծանր։Մինչ տեղում աշխատում էին ոստիկաններն ու փրկարարները, Բերդի բժշկական կենտրոնից Ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Վեոլիա Ջուր» ընկերությունում և իր գործընկերների հետ ջրագիծ էին անցկացնում։Տեղում  ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ոստիկանության մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանի և Ոստիկանության Տավուշի բաժնի պետ Ա. Լոբյանի հետ պարզել են, որ մահացածը Բերդ քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վալերիկ Հ-ն է։ 

  • Կիսվել: