երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Փամբակ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Փամբակ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում գտնվող «Արմենիա Լադա» վայր, որտեղ հետնամասում՝ գետի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ  73-ամյա Ռաֆիկ Գ․-ն է, ում գետի մեջ, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել է Վանաձորի բնակիչ 37-ամյա Արսեն Ավետիսյանը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: