հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ողբերգական դեպք Երևանում. «Էրեբունի» սգո սրահի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Ողբերգական դեպք Երևանում. «Էրեբունի» սգո սրահի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաղաղ Դոնի փողոցում գործող «էրեբունի» սգո սրահ, որի բակում հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Անահիտ Ս.-ն է, ով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: