երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողբերգական ավտովթարը ցնցել է բոլորիս. Գյումրի համայնքի ղեկավար

Ողբերգական ավտովթարը ցնցել է բոլորիս. Գյումրի համայնքի ղեկավար

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդես է եկել ցավակցական խոսքով՝ Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

՛՛Անցած գիշեր Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը ցնցել է բոլորիս։ Ահարսարսուռ մի դեպք, որը խլեց 11 մարդու կյանք, ևս 6 վիրավորներ ունենք, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները։

Իմ և բոլոր գյումրեցիների անունից ցավակցություններս եմ հայտնում պատահարից զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին ու մտերիմներին՝ մաղթելով նրանց ամուր կամք ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Օր-օրի ավելացող մեքենաների թվին զուգահեռ՝ ավելանում են նաև ճանապարհային պատահարների թիվը և այսօր, ավելի քան երբևէ, բոլորս պետք է լինենք մաքսիմալ զգոն և ուշադիր՝ զերծ մնալու համար այսօրինակ ողբերգական պատահարներից՛՛,-ասված է ցավակցական խոսքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը, կա 8 զոհ, 5 վիրավոր:

 

 

 

  • Կիսվել: