երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր․ հարազատները բլոկադայի մեջ են

Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր․ հարազատները բլոկադայի մեջ են

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։

NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետեւանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։

«Հիմա Երեւանում մնացած հարազատները պայքարում են Հելենի մարմինն Արցախը տեղափոխելու համար։ Ընտանիքին ուզում է իր մոտ հուղարկավորել Հելենին։ Հարազատներին դեռեւս ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են այստեղ հողակտոր տալ, բայց ընտանիքը դրան չի հաշտվում։ Ինն ամիս չի կարողացել գնալ ընտանիքի մոտ, գոնե իրավունք չունի՞ այնտեղ հուղարկավորվելու»,- նշեց մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակի իր խնդրանքով։

  • Կիսվել: