չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են եղել՝ դարձյալ ամուսիններ

Ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են եղել՝ դարձյալ ամուսիններ

Գիշերը ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են եղել՝ դարձյալ ամուսիններ։ Այս մասին հայտնել է զոհվածների հարազատներից մեկը։

Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:

Միկրոավտոբուսի ուղևորները զբոսաշրջիկներ էին, վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից, նրանք եղել են թե՛ Երևանից, թե՛ Գյումրիից:

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Եվս 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը: 

Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

  • Կիսվել: