երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողբերգական ավտովթարի զոհ դարձած Հելեն Դադայանի մարմինը չի տեղափոխվել ԼՂ․ «բոլոր կողմերի համաձայնությունը այս պահին չկա»

Ողբերգական ավտովթարի զոհ դարձած Հելեն Դադայանի մարմինը չի տեղափոխվել ԼՂ․ «բոլոր կողմերի համաձայնությունը այս պահին չկա»

Օրեր առաջ Գյումրի-Երևան ողբերգական ավտովթարի զոհ դարձած արցախցի Հելեն Դադայանի մարմինը դեռ չի տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին  հայտնել է, որ ԿԽՄԿ-ն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։

«ԿԽՄԿ-ն իշխանությունների հետ երկխոսության մեջ է համապատասխանաբար,  սակայն որոշումը մեր ձեռքերում չէ։ Այսինքն՝ ցանկացած դեպքում բոլոր կողմերի համաձայնության պարագայում մենք կկարողանանք կատարել աշխատանքը, բայց մենք պատրաստակամութոյւն ենք հայտնել և այդ հարցով այս օրերին զբաղվել բնականաբար», - ասաց նա և դրական պատասխանեց մեր ճշտող հարցին, որ բոլոր կողմերի համաձայնությունը այս պահին չկա։

 

  • Կիսվել: