շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորում. Mercedes-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել, փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորում. Mercedes-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել, փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։  

  • Կիսվել: