հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ГАЗ 24-ն ու ВАЗ 21150-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ГАЗ 24-ն ու ВАЗ 21150-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական  կենտրոն:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Տաշիրի բաժին, որ վիրավորը հիվանդանոցում մահացել է, ինչից հետո դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: