կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ողբերգական ավտովթար․ բախվել են Ford Transit-ն ու VAZ 2103-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար․ բախվել են Ford Transit-ն ու VAZ 2103-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Գավառի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Ford Transit և VAZ 2103 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկ։ Վերջիններս վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ 

  • Կիսվել: