շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-13-ը 4-6 աստիճանով կբարձրանա

Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-13-ը 4-6 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 10-ի ցերեկը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: